21րդ դարի մասին
Новини, Думки вголос
Հաճախ նայելով լուսնին մենք տեսնում ենք մեր արտացոլանքը։Լուսինը մեզ տանում է դեպի գիշերային անծայրածիր երկինք։
Մենք սիրահարվում ենք, բայց սիրում առանց սրտի։ Եթե սիրում ես սրտով կորցնում ես հավատդ ամեն ինչի նկատմամբ։
Արևը, որ դուրս է գալիս սարերի հետևից առաջինը ժպտում է համայն աշխարհին, իսկ մարդիկ արթնանում են ու անգամ բարև չեն տալիս միմյանց։ Շատերը արթնանալով միանգամից սկսում են ասեկոսներ տարածել, իսկ մյուսները լսում են ու իրենց տարբերակը պատմում մեկ ուրիշին և այդպես մի ստից ծնվում են բազմաթիվ ստեր։ Այն անձը, ով լսում և հավատում է ասեկոսներին առանց որևէ բան պարզելու, ուրեմն ինքը կազմում է ասեկոսներ տարածողների մի մասնիկը։ Ոնց կարելի է հավատալ խոսքերին, եթե չկա ապացույց։ Բայց շատ մարդիկ էլ, երբ ցանկանում են ապացուցել իրենց ճիշտը, ոչ մեկ չի հավատում։ Եթե քեզ չեն հավատում վերջ տուր բացատրվելուն։ Կանգ առ՛ և ասա․
-Մի օր ամեն ինչ կպարզվի։
Այլևս մի շարունակիր քեզ ցածրացնել ու ապրիր բարձունքում։
Հաճախ ցանկանում եմ բարձր գոռամ ու ասեմ , որ այս այն աշխարհը չի, որ կարելի է գեղեցկացնել ու հարստացնել։ Այս աշխարհի մարդիկ ուղղակի ապրում են ամեն մեկն իր համար։ Չգիտեմ կգա այն օրը, որ մայրը կգրկի իր զավակին ու կասի․
-Ես քեզ սիրում եմ իմ հրաշք։
Իսկ երեխան կպատասխանի․
-Ես էլ քեզ եմ սիրում իմ մամա ջան կամ պապա ջան։ Ես հպարտ եմ, որ ունեմ ձեզ։
Բայց այդ ամենը չգիտեմ կգա թե չէ, չէ որ հիմա երեխաները չեն գնահատում ծնողին, միայն խոսքերով են ասում, որ սիրում են ու հարգում։ Բայց շատ եմ տեսել, որ աղջիկը ամաչում է, որ հայրը աշխատում է այս կամ այն վայրում։ Տղան ընկերների մոտ հայտարարում է, որ հարուստ են, բայց իրականում ապրում են փոքրիկ խրճիթում ու օրվա հացի կռիվ են տալիս։ Զավակը ամաչում է ծնողից, ծնողի տեսքից, ծնողի ապրելակերպից, նրա աշխատանքից։Իսկ, երբ ծնողը մահանում է զավակը սկսում է կռիվ անել, որ իր ծնողի գերեզմանաքարը ամենալավը լինի։ Բայց պետք է այս ամենին ասել STOP։ Յուրաքանչյուր զավակ պետք է հպարտանա իր ծնողով, ոչ թե ամաչի։ Այդ ծնողը ամեն ինչ անում է իր զավակի համար, բայց․․․։ Չնայած կա մի բայց։ Դա այն բայցն է, որ ծնողը երեխային չի սիրում։ Նա զավակին գցում է մանկատուն կամ էլ ուղղակի փողոց։ Ծնող կա, որ իր խմիչքի համար երեխային ուղարկում է մուրացկանության, բայց մի թե դա մեղք չէ։ Դա Աստծո կողմից արգելված է, յուրաքանչյուր ծնող պետք է իր զավակի համար պայքարի։ Կենդանին որ կենդանի է մինչև վերջին շունչը պայքարում է թշանիմների դեմ հանուն իր ձագուկի։
Շատ կարող եմ խոսել, շատ բացասականը դուրս բերեմ համայն աշխարհին տեսանելի դարձնելու համար, բայց արդյոք կկարողնա մարդ արարածը փոխվի դեպի լավը։
Ապրում ենք 21-րդ դարում, բայց երանի կտայի ապրել հին ժամանականերում, երբ մարդիկ ազնիվ էին ու երբեք անգամ փողի համար իրար վիզ չէին կտրում։ Հիմա միացնում ես հեռուստացույցը ու լուրերով ասում են, թալանեցին այս մարդու տունը, կամ այս մարդը գողություն է արել, կամ էլ սպանություն հանուն գումարի, հարստության։
Ատում եմ փողի մեռածներին։ Դրանք ամենաճղճիմ անձնավորություններն են։ Հա առանց փող մարդը չի կարող գոյատևել այս աշխարհում, բայց չէ որ դրան էլ չափ ու սահման գոյություն ունի։
Աղջիկներ կան կանգնած որս են անում։ Հանուն փողի սրա, նրա հետ են քնում։ Դա ուղղակի նոխկալի է, զզվելի ու ատում եմ այդ մարդկանց։
Նայում ես դիմացովդ անցնում է գեղեցիկ աղջիկ ձեռքին գրքեր։ Բայց երբ գալիս է գիշերը նա դառնում է իսկական ճղճիմ անձնավորություն։ Ես 2 բան եմ իմ կյանքի ընթացքում ատել․
1․ երբ մարդիկ գումար են մուրում
և
2․ երբ իրենց են վաճառում։
Կապ չունի ինչ խնդիրներ ունես, դրանք կարող ես լուծել թեկուզ դժվարությամբ, իսկ այդ մարդիկ վազում են հեշտի հետևից։ Ես ուղղակի հորդորում եմ հայ աղջիկներին․
-Մի՛ արեք նման բաներ, մի վազեք հեշտ գումար վաստակելու հետևից, հակառակը քրտնաջան աշխատեք։ Քիչ վաստակեք, բայց ձեր քրտինքով վաստակեք։
Ես դեռ շատ կխոսեմ, բայց ամեն ինչ իր ժամանակին։