ArIsh (Ишханян Аревик)
@888Moonlight888
Никогда не сдавайся😎
Блог Все
Армения
Новости
1
21
Арцах это Армения
Мысли вслух
2
18
Я армянка и я рада что армянка
Мысли вслух
1
15
Стихи Все
Մայրիկիս
Աչքերս երբ բացեցի Տեսա միակ իմ թանկին։ Հիմա կասեք ո՞վ է նա Կասեմ մայրն է իմ միակ։ Նա միակն  է իմ կյանքի Ում առաջ ես խոնարհվում եմ, Առանց նրա չգիտեմ Թե ինչպես եմ ապրելու։ Ես հպարտ եմ, որ ունեմ Քեզ պես անգին թագուհի, Չկա ուրիշ թագուհի Դու հավատա իմ մայրիկ։ Սիրում եմ քեզ կյանքիցս վեր Խոնարհվում եմ քո առաջ, Գիտեմ ուր էլ որ գնամ Միշտ քո գիրկը հետ կգամ։ Ու ուզում եմ միշտ ասեմ Որքան շատ եմ քեզ սիրում, Բայց չեմ կարող ասել այն Ինչ պահվում է իմ սրտում։ Բայց դու հիշիր իմ մամա, Չեմ թողնի թեկուզ անգամ Քո աչքերը թացանան Քո գլուխը լինի կախ։ Ես սիրում եմ քեզ իմ մայր։
7
2
233
Սեր առանց կանոնների
Մաս 1 Լուսին լսիր իմ խոսքը Ու հասցրա դու նրան Նա իմ խոսքին կսպասի Լուսամուտի մոտ կանգնած։   Գնա ու դու նրան ասա, Որ սիրում եմ ես նրան Առանց նրա կյանք չունեմ Ու կարոտում եմ ես նրան։   Ասա նրան, որ չտխրի, Որ արցունքներ չթափի, Ամեն  բան լավ կլինի Խոստանում եմ ես նրան։   Գիտե՛մ սերն է մեր ուժեղ Ով ուզում է թող կանգնի Մեր մեջտեղում խանգարի Մեկ է սերն է մեր ուժեղ   Լուսին ասա՛ դու նրան թեկուզ սարերից այն կողմ Տանեն նրան ինձանից Մեկ է միասին ենք լինելու։   Ասա նրան, որ երկնքից բազում աստղեր կիջեցնեմ, Ու չեմ թողնի, որ տխրի Իմ սիրունը,իմ թանկը։   Ու խնդրում եմ քեզ լուսին Լսիր նրա խոսքերը Ու հասցրա դրանք ինձ Որ իմ սիրտը չճաքի։   Մաս 2 Լուսին ասա՛ իմ արքային Որ միակն է նա իմ կյանքի, Առանց նրա  կյանք չունեմ Ու սպասում եմ ես նրան։   Թեկուզ հեռու ինձ տանեն, Թեկուզ սարեր մեզ բաժանեն, Մեկ է նա է իմ սերը Իմ սրտի միակ տերը։   Լուսին ասա դու նրան, Որ սիրում եմ ես նրան Ասա ուր էլ որ գնամ Մեկ է իմ սրտում կմնա։   Ու խնդրում եմ քեզ լուսին Լավ կնայես իմ արքային Որ չտխրի  բաժանումից Որ չընկճվի իմ սիրուց։   Մաս 3 Լուսինը լսեց նրանց խոսքեր Ու հասցրեց մեկ մեկու Հետո լողաց երկնքում Պատմեց  սիրո պատմություն․   Լսեք մարդիկ այս աշխարհի Մի բաժանեք սիրող սրտեր դուք իրարից Լսեք պատմեմ մի պատմություն, Որի մասին չգիտեք դուք․   Երկու սրտեր բաժանեցին Ու տանջեցին  մեկ-մեկու Առանց իրար չդիմացան Միայն մահը փրկեց նրանց։   Տղան իրեն նետեց ձորը Ուր տեսել էր աղջկան Իսկ աղջիկ ընկավ գետը Չիմանալով թե ինչ է կյանքը։   Բաժանվեցին սիրահարներ Բայց միացան այլ աշխարհում Հիմա նրանք երջանիկ են Միասին են նրանք հավերժ։   Լուսինը լողաց երկնքում Ու պատմեց պատմություն Այդ դժբախտ սիրո Որ կործանեց երկու մարդու։   Հիմա լսեք ով դուք մարդիկ Մի՛ կրկնեք նույն սխալը Թող սիրահար սրտեր միանան Ու երջանիկ ապրեն նրանք։
6
0
175
Հիշում ես
Հիշու՞մ ես սիրելիս Թե ինչպես էինք ողջ գիշեր Սեր խաղացնում միասին, Բայց առավոտ լույս ծեգին Դու հեռացար ինձանից։ Ինչու՞ համար գնացիր Ինչու՞ մենակ թողեցիր Այս հարցերը չունեցան Երբեք քեզնից պատասխան։ Ինչու՞ ասիր կներես, Երբ  դու ինքդ կեղծ էիր, Ինչու՞ ասիր միանանք, Երբ դու ինքդ հեռացար։ Հիմա կուզեմ մի հարց տամ Ինչու՞ դու ինձ ստեցիր Ինչու՞  իմ սիրտ կոտրեցիր Մի թե վատն էի ես այդքան Մի թե սերն էր իմ անճար։ Բայց դու հիշիր իմ սիրուն Թեկուզ հեռու ծովից այն կողմ Դու ունենաս քո կողքին Ուրիշ տղա քեզ սիրող, Մեկ է դու ես այն միակը Ում սիրեցի ես անկեղծ։
4
0
180