Դավաճան ընկերներիս
Новини
Դավաճան ընկերներիս
Ես ձեզ միշտ հավատում ու վստահում էի։ Դուք ինձ համար ամենալավ ընկերներն էիք։ Ինչ հարցով էլ դիմել եք օգնել եմ ձեզ, եթե անգամ աչքերս փակ լիներ օգնում էի նորից։ Ամեն հարցով ձեզ աջակցել եմ, ձեր կողքին եմ եղել թե ուրախության ժամանակ, և թե տխրության։ Եթե ուրախ եմ եղել ու տեսել եմ, որ տխուր եք ամեն ինչ արել եմ , որ ժպտաք, անգամ եթե չի ստացվել իմ մոտ ես ինքս իմ ժպիտն եմ թաքցրել։ Եթե տխուր եմ եղել և տեսել եմ, որ դուք ուրախ եք սկսել եմ ժպտալ, որ դուք ուրախ եք։
Բայց ինչու՞ չգնահատեցիք իմ ընկերությունը։ Ինչու՞ թողեցիք ինձ մի կողմ։ Ես միշտ էլ իմացել եմ, որ ընկերներ դավաճան են լինում ու հիմա ինձ էլ ոչ մի ընկեր ու ոչ մի ընկերուհի պետք չի։ Իմ կյանքում այլևս դավաճանները տեղ չունեն։ Չգնահատեցիք ինձ ու իմ անկեղծ ընկերությունը, հալալա ձեզ։ Դե գնացեք երջանիկ ապրեք։